Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Հզբոլահն» Ասադին հաղթանակ է խոստանում

«Հզբոլահն» Ասադին հաղթանակ է խոստանում
26.05.2013 | 11:20

Լիբանանյան «Հզբոլահ» արմատական խմբավորման ներկայացուցիչ Հասան Նասրալան վստահեցրել է իր կողմնակիցներին, որ կազմակերպության ռազմական ջոկատները շատ շուտով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կպարգևեն հաղթանակ։
Հեռուստաուղերձում շեյխ Նասրալան նախազգուշացրել է, որ Սիրիայի առաջնորդին իշխանությունից հեռացնելը կհանգեցնի ծայրահեղականության աճի, և Մերձավոր Արևելքին կսպառնան սև օրեր։
Սիրիայի ապստամբների հաղորդմամբ՝ իրենք այժմ Քուսեյրե քաղաքում գտնվում են «Հզբոլահի» գրոհայինների հզոր ականակոծման տակ։ Այդ քաղաքը Լիբանանի սահմանագծին է, որտեղից կատարվում է զենքի մատակարարում ինչպես ապստամբների, այնպես էլ կառավարական ուժերի համար։
Հեռուստաուղերձում, որը հեռարձակվել է «Հզբոլահի» առաջնորդի գաղտնի ապաստարանից, վերջինս հայտարարել է, որ եթե սիրիական հակամարտությունը լուծվի սունիների հաղթանակով, մեծ սպառնալիք կլինի Լիբանանի բնակչության համար։ Շեյխ Նասրալան ընդգծել է, որ շիաների «Հզբոլահ» շարժումը երբեք չի կանգնի սիրիական ապստամբների կողքին, որոնց, նրա խոսքով, սատարում են ԱՄՆ-ն և Իսրայելը։
«Սա մեր կռիվն է, և ես ձեզ խոստանում եմ հաղթանակ»,- ասել է Նասրալան։

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ